Մեր մասին
1955թ-ին հիմնադրված «Սոճուտ» հանգստյան տունը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում՝ եղևնիների և սոճիների բնական անտառի սրտում։
Հանգստյան տան հարևանությամբ է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ բուսաբանական այգին՝ Դենդրոպարկը, որտեղ հանգստյան տան հյուրերը կարող են զբոսնել և վայելել սոճու անտառի բուժիչ հատկություններով օժտված օդն ու հրաշալի բնությունը։
«Սոճուտ» հանգստյան տունն առաջարկում է օգտվել հարմարավետ և գեղեցիկ կահավորված 47 համարներից, ռեստորանից, բարից, կոնֆերանսների դահլիճից, շոգեբաղնիքից, ֆուտբոլի, վոլեյբոլի դաշտերից , և ժամանցի այլ հնարավորություններից՝ Ձեր հանգիստն ավելի հետաքրքիր ու լիարժեք դարձնելու համար։
ԺԱՄԱՆՑ
«Սոճուտ» հանգստյան տան հյուրընկալ և սիրալիր անձնակազմն անում է ամեն ինչ հյուրերի ժամանցն անմոռանալի դարձնելու համար՝ պարբերաբար կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ, տոնակատարություններ և խաղեր։
Հատկապես անմոռանալի են Նոր Տարվան, հայկական ավանդական Խաղողօրհնեքին և միջազգային տոներին նվիրված միջոցառումները՝ թե′ մեծերի, և թե′ մեր փոքրիկ հյուրերի համար։
Սպորտի, երաժշտական և կինոաշխարհի նշանակալի միջոցառումների ընթացքում իրականացվում է դրանց օնլայն հեռարձակում՝ զուգակցված թեմատիկ մենյուով:
Սենյակներ
Հյուրերին առաջարկվում են սիրով ձևավորված, ժամանակակից և գեղեցիկ կահավորված տարբեր հարմարավետության 47 սենյակներ:
Օրվա ընթացքում առողջ սնունդ, ջերմ մթնոլորտ և բարեհամբույր անձնակազմ։
Հատուկ առաջարկներ
«Սոճուտ» հանգստյան տանը պարբերաբար գործում են զեղչեր և առաջարկվում հատուկ փաթեթներ` Հայաստանում հանգիստն ավելի հասանելի դարձնելու համար։